Իրանցի արվեստագետները փայլեցին Բրազիլիայի ուսանողական փառատոնում
Իրանցի 3 արվեստագետներ Բրազիլիայի Ծաղրանկարի միջազգային 25-րդ «Փիրաքսիաբայ» փառատոնում արժանացել են 1-ին և 2-րդ պատվավոր տեղերի ու պատվոգրերի:
ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ այդ փառատոնում առաջին տեղն է գրավել իրանցի ծաղրանկարիչ Սեփիդե Սեյֆիզադեն, երկրորդ տեղը գրավել է Մոժդե Մալեքօղլուն, իսկ Սոգանդ Սեյդջուն արժանացել է պատվոգրի:
Ավելի քան 2500 ուսանող արվեստագետներ մասնակցել են Բրազիլիայում անցկացված ծաղրանկարի ուսանողական փառատոնին: Ներկայացված 5000 ստեղծագործություններից 7-ը ընտրվել են որպես համաշխարհային լավագույն ստեղծագործություններ:
Բրազիլիայի «Փիրաքսիաբայի» ծողարանկարի ուսանողական փառատոնի ցուցահանդեսում ցուցադրության են դրվել 42 ստողծագործություն դրանց թվում իրանցի արվեստագետների 2 ստեղծագործությունները: