Սալեհի.«ԱՄՆ-ը խառնաշփոթ վիճակի է մատնվել ՀԳՀԾ-ի պատճառով»
«Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը (ՀԳՀԾ) ռազմավարական խառնաշփոթ վիճակ է առաջացրել ԱՄՆ-ում».ասել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության տնօրենը:
Կիրակի օրը Ալի Աքբար Սալեհին ասել է.«Եթե ՀԳՀԾ-ն Իրանի միջուկային արդյունաբերության դադարեցմանը հանգեցրած լիներ, այսօր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և Սիոնիստական ռեժիմն այսքան տխուր չէին լինի»:
Նշելով, որ այսօր ՀԳՀԾ-ի հարցով ճնշման լծակն Իրանի ձեռքում է, Սալեհին հավաստիացրել է, որ Վեցնյակի հետ միջուկային բանակցություններում Իրանին հաջողվեց շարունակել վեց հազար ցենտրիֆուգների, իսկ Ֆորդոյի օբյեկտում հազար ցենտրիֆուգների աշխատանքը:
Ալի Աքբար Սալեհին նշել է, որ ՀԳՀԾ-ի համաձայն Իրանին իրավունք է վերապահվում հանքավայրերի մասին հետազոտության, հայտնաբերման, ընդլայնման և հորատման համար, ինչպես նաև ստորագրվել է Իրանում երկու ատոմակայանների կառուցման նախագիծը և 100 միլիարդ դոլար արժողությամբ միջուկային պրոյեկտը:
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության տնօրենն ասել է.«ՀԳՀԾ-ի ստորագրումից հետո Իրանում նավթի արդյունահանման ծավալը օրական մեկ միլիոն բարելից հասել է երեք միլիոն 900 հազար բարելի, իսկ նավթի արտահանման ծավալը կազմում է օրական ավելի քան 2 միլիոն 500 հազար բարել: