Սալեհի.«ԱՄՆ-ը խառնաշփոթ վիճակի է մատնվել ՀԳՀԾ-ի պատճառով»
https://parstoday.ir/hy/news/iran-i67428-Սալեհի._ԱՄՆ_ը_խառնաշփոթ_վիճակի_է_մատնվել_ՀԳՀԾ_ի_պատճառով
«Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը (ՀԳՀԾ) ռազմավարական խառնաշփոթ վիճակ է առաջացրել ԱՄՆ-ում».ասել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության տնօրենը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 16, 2017 13:10 Asia/Tehran
  • Սալեհի.«ԱՄՆ-ը խառնաշփոթ վիճակի է մատնվել ՀԳՀԾ-ի պատճառով»

«Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը (ՀԳՀԾ) ռազմավարական խառնաշփոթ վիճակ է առաջացրել ԱՄՆ-ում».ասել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության տնօրենը:

Կիրակի օրը Ալի Աքբար Սալեհին ասել է.«Եթե ՀԳՀԾ-ն Իրանի միջուկային արդյունաբերության դադարեցմանը հանգեցրած լիներ, այսօր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և Սիոնիստական ռեժիմն այսքան տխուր չէին լինի»:

Նշելով, որ այսօր ՀԳՀԾ-ի հարցով ճնշման լծակն Իրանի ձեռքում է, Սալեհին հավաստիացրել է, որ Վեցնյակի հետ միջուկային բանակցություններում Իրանին հաջողվեց շարունակել վեց հազար ցենտրիֆուգների, իսկ Ֆորդոյի օբյեկտում հազար ցենտրիֆուգների աշխատանքը:

Ալի Աքբար Սալեհին նշել է, որ ՀԳՀԾ-ի համաձայն Իրանին իրավունք է վերապահվում հանքավայրերի մասին հետազոտության, հայտնաբերման, ընդլայնման և հորատման համար, ինչպես նաև  ստորագրվել է Իրանում երկու ատոմակայանների կառուցման նախագիծը և 100 միլիարդ դոլար արժողությամբ միջուկային պրոյեկտը:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության տնօրենն ասել է.«ՀԳՀԾ-ի ստորագրումից հետո Իրանում նավթի արդյունահանման ծավալը օրական մեկ միլիոն բարելից հասել է երեք միլիոն 900 հազար բարելի, իսկ նավթի արտահանման ծավալը կազմում է օրական ավելի քան 2 միլիոն 500 հազար բարել: