Իրաքի Ներքին գործերի նախարարություն.«Աբուբաքր Ալ-Բաղդադին դեռ ողջ է»
Իրաքի Ներքին գործերի նախարարությունը մերժել է ԻԼԻՊ-ի պարագլուխ՝ Աբուբաքր Ալ-Բաղդադիի մահվան լուրը և հայտարարել է, որ նա ողջ է ու թաքնված է Սիրիայում:
Կիրակի օրը Իրաքի ներքին գործերի նախարարության ահաբեկչության դեմ պայքարի և անվտանգության բաժնի վարիչ՝ Աբուալի Ալ-Բասրին ասել է.«Ստացված տեղեկությունների համաձայն՝ Ալ-Բաղդադին թաքնված է Սիրիայի հյուսիսում գտնվող Ռաքքա քաղաքի արվարձանում»:
Աբուալի Ալ-Բասրին զգուշացրել է, որ ԻԼԻՊ-ի ահաբեկիչներից Մոսուլի ազատագրումն ահաբեկիչների վերջը չի նշանակում, որովհետև ահաբեկչությունը ոչ միայն Իրաքին, այլև ողջ տարածաշրջանին է սպառնում:
Նա զգուշացրել է Իրաքում՝ հատկապես Մոսուլում և Սիրիայում ահաբեկիչների ձախողվելուց հետո, աշխարհի տարբեր քաղաքներում ԻԼԻՊ-ի հարձակումների կապակցությամբ:
Իրաքի ներքին գործերի նախարարության ահաբեկչության դեմ պայքարի և անվտանգության բաժնի վարիչը նշել է, որ ԻԼԻՊ-ը իրեն հարող խմբավորումներին Սիրիայից Թուրքիայի ճանապարհով փոխադրել է աշխարհի տարբեր երկրներ՝ անապահովություն ու սարսափ առաջացնելու մտադրությամբ: