ԱՄՆ-ի նոր շրջափակումներն արժեք չունեն
https://parstoday.ir/hy/news/iran-i67636-ԱՄՆ_ի_նոր_շրջափակումներն_արժեք_չունեն
ԻԻՀ ԱԳ նախարարությունը, դատապարտելով անօրինական շրջափակումների ցուցակը նոր անուններով համալրելու ԱՄՆ-ի անարժեք ու ստոր քայլը, նշել է, որ Իրանը պատասխան քայլի դիմելով պատժամիջոցներ է կիրառելու ամերիկացի ֆիզիկական ու իրավաբանական որոշ անձանց դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 19, 2017 03:10 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի նոր շրջափակումներն արժեք չունեն

ԻԻՀ ԱԳ նախարարությունը, դատապարտելով անօրինական շրջափակումների ցուցակը նոր անուններով համալրելու ԱՄՆ-ի անարժեք ու ստոր քայլը, նշել է, որ Իրանը պատասխան քայլի դիմելով պատժամիջոցներ է կիրառելու ամերիկացի ֆիզիկական ու իրավաբանական որոշ անձանց դեմ:

ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ԻԻՀ դեմ Վաշինգտոնի թշնամական քայլերի շրջանակում երեքշաբթի օրը իրանցի և արտասահմանցի 18 անձանց ու նաև ընկերությունների անունները տարբեր պատրվակներով, այդ թվում Իրանի հրթիռային ծրագրի հետ առնչվելու պատճառով ներառել է շրջափակումների ցուցակում:

Իրանական կառույցների ու անձանց դեմ ԱՄՆ-ի նոր շրջափակումները գործադրվում են այն պայմաններում, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը կրկին հաստատեց միջուկային համաձայնության հանդեպ Իրանի հավատարմությունը:

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունն անցած մայիսի 17-ին Իրանի հրթիռային ծրագրի հետ առնչվելու պատրվակով իրանական ու չինական 7 ընկերությունների և անձանց անունները ներառեց իր շրջափակումների ցուցակում:

ԻԻՀ-ն բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ իր բալիստիկ հրթիռներն ատոմային մարտագլխիկներ կրելու նպատակով նախագծված չեն և Իրանն ատոմային զենքի կարիք չունի, քանի որ Իսլամական հեղափոխության առաջնորդի կրոնական հրամանագրով միջուկային զենքի կիրառումն անթույլատրելի է: Իրանը նաև հայտարարել է, որ լիովին հավատարիմ է Միջուկային զենքերի տարածումն արգելող պայմանագիր՝ Էն Փի Թի-ին: