Իրանը քննադատել է Բրիտանիային՝ Արաբիային զենք վաճառելու համար
https://parstoday.ir/hy/news/iran-i67688-Իրանը_քննադատել_է_Բրիտանիային_Արաբիային_զենք_վաճառելու_համար
Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահն ասել է.«Եմենի անպաշտպան ժողովրդին կոտորելու համար Բրիտանիայի կողմից Արաբիային զենքի վաճառքը, բորբոքել է տարածաշրջանի ժողովուրդները կրքերը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 19, 2017 14:02 Asia/Tehran
  • Իրանը քննադատել է Բրիտանիային՝ Արաբիային զենք վաճառելու համար

Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահն ասել է.«Եմենի անպաշտպան ժողովրդին կոտորելու համար Բրիտանիայի կողմից Արաբիային զենքի վաճառքը, բորբոքել է տարածաշրջանի ժողովուրդները կրքերը»:

Չորեքշաբթի՝ հուլիսի 19-ին Բրիտանիայի խորհրդարանում ունեցած ելույթում, Քամալ Խառազին ավելացրել է.«Բրիտանիայի քաղաքականությունները հակադրվում են տարածաշրջանի կայունությանը և այդ երկիրը համագործակցում է Արաբիայի նման երկրների՝ տարածաշրջանում ահաբեկիչների ֆինանսավորների հետ»:

«Սիրիայի և Իրաքի կառավարություններին օգնելով, Իրանը կանխել է տարածաշրջանի կառավարությունների կործանումը և անկայունության հաստատումը..-հավաստել է Խառազին:

Անդրադառնալով տարածաշրջանում արաբական որոշ երկրների վերտարածաշրջանային ուժերի միջամտությանը, Խառազին նշել է.«Այդ երկրները Սիրիայի և Իրաքի քաղաքական կառուցվածքը փոխելու նպատակով, աջակցել են ահաբեկչական խմբերին»:

Խառազիի հավաստմամբ, Իրանի հետ Բրիտանիայի տնտեսական համագործակցությունն այն ժամանակ կարող է ընդլայնվել, երբ կփոխվի Թեհրանի նկատմամբ Լոնդոնի քաղաքականությունը և կնշվի այն փաստը, որ Իրանը տարածաշրջանում դրական դերակատարում ունի: