Խառազի.«ԱՄՆ-ի կողմից խախտումների շարունակումը հակասում է ՀԳՀԾ-ի ոգուն»
Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից վերջերս սահմաված հակաիրանական շրջափակումներին, Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավարն ասել է.«ԱՄՆ-ի քայլերը հակասում են ՀԳՀԾ-ի բովանդակությանը»:
Քամալ Խառազին, ով այժմ գտնվում է Լոնդոնում հավելել է.«ԱՄՆ-ն իր միակողմանի քայլերով ու շրջափակումներով ջանքեր է կործադրում կասեցնել ՀԳՀԾ-ի գործադրումը, որպեսզի ՀԳՀԾ-ն ստորագրող եվրոպացի կողմերը բարդությունների հանդիպեն ու տնտեսական զարգացման ոլորտում չկարողանան համագործակցել Իրանի հետ»:
ԱՄՆ-ի կողմից սաահմանված նոր շրջափակումները համարելով ՀԳՀԾ-ի ոգուն հակասող քայլ, Խառռազին հավաստել է.«ՀԳՀԾ-ն միջազգային պայմանգիր է և ԱՄՆ-ի կողմից պայմանգրի չգործադրվելը և պայմանգրից դուրս գալը միջազգային օրենքների առումով բարդություններ կառաջացնի»:
«ՀԳՀԾ-ն Իրանի և «5+1» խմբի միջև անցկացված երկարատև բանակցությունների արդյունք է և այդ պատճառով է վերանայման ենթակա չէ»: