Խառազի.«ԱՄՆ-ի կողմից խախտումների շարունակումը հակասում է ՀԳՀԾ-ի ոգուն»
https://parstoday.ir/hy/news/iran-i67736-Խառազի._ԱՄՆ_ի_կողմից_խախտումների_շարունակումը_հակասում_է_ՀԳՀԾ_ի_ոգուն
Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից վերջերս սահմաված հակաիրանական շրջափակումներին, Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավարն ասել է.«ԱՄՆ-ի քայլերը հակասում են ՀԳՀԾ-ի բովանդակությանը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 20, 2017 07:28 Asia/Tehran
  • Խառազի.«ԱՄՆ-ի կողմից խախտումների շարունակումը հակասում է ՀԳՀԾ-ի ոգուն»

Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից վերջերս սահմաված հակաիրանական շրջափակումներին, Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավարն ասել է.«ԱՄՆ-ի քայլերը հակասում են ՀԳՀԾ-ի բովանդակությանը»:

Քամալ Խառազին, ով այժմ գտնվում է Լոնդոնում հավելել է.«ԱՄՆ-ն իր միակողմանի քայլերով ու շրջափակումներով ջանքեր է կործադրում կասեցնել ՀԳՀԾ-ի գործադրումը, որպեսզի ՀԳՀԾ-ն ստորագրող եվրոպացի կողմերը բարդությունների հանդիպեն ու տնտեսական զարգացման ոլորտում չկարողանան համագործակցել Իրանի հետ»:

ԱՄՆ-ի կողմից սաահմանված նոր շրջափակումները համարելով ՀԳՀԾ-ի ոգուն հակասող քայլ, Խառռազին հավաստել է.«ՀԳՀԾ-ն միջազգային պայմանգիր է և ԱՄՆ-ի կողմից պայմանգրի չգործադրվելը և պայմանգրից դուրս գալը միջազգային օրենքների առումով բարդություններ կառաջացնի»:

«ՀԳՀԾ-ն Իրանի և «5+1» խմբի միջև անցկացված երկարատև բանակցությունների արդյունք է և այդ պատճառով է վերանայման ենթակա չէ»: