Խառազի.«Թրամփը երկակի դիրքորոշում ունի ՀԳՀԾ-ի նկատմամբ»
Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահն ասել է.«ՀԳՀԾ-ն միջազգային փաստաթուղթ է և պետք է այն հարգել: Թրամփը երկակի դիրքորոշում ունի միջուկային համաձայնության նկատմամբ»:
ԻՍՆԱ գործակալության փոխանցմամբ՝ ուրբաթ օրը Քամալ Խառազին Փարիզում ասել է. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թեև բացահայտորեն չի հակադրվում ՀԳՀԾ-ին, սակայն հակաիրանական շրջափակումներ սահմանելով և միջազգային բանկների վրա ճնշում բանեցնելով, հակադրվում է միջուկային համաձայնության ոչ միայն ոգուն, այլև բովանդակությանը»:
Խառազիի հավաստմամբ՝ ամերիկացիներն Իրանին ճնշելու նպատակով թիրախավորել Իրանի հրթիռային արդյունաբերությունը:
Նշելով, որ Իրանի հրթիռային փորձարկումներին ԱՄՆ-ի ընդդիմությունը ոչ մի օրինական ու իրավական հիմք չունի, Քամալ Խառազին ավելացրել է .«Իրանը շարունակելու է պաշտպանական բնույթ կրող իր հրթիռային կարողությունների զարգացումը»: