Խառազի.«Իրանը պատրաստվում է անհրաժեշտության դեպքում դուրս գալ ՀԳՀԾ-ից»
Իրանի արտաքին հարաբերության ռազմավարական խորհրդի նախագահ Քեմալ Խառազին ասել է.-«ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սահմանված նոր շրջափակումները հակասում են Իրանի և 5+1 խմբի միջև կայացած միջուկային համաձայնությանը»:
Հունիսի 18-ին, ԱՄՆ-ի գանձապահության նախարարությունը տարբեր պատրվակներով, այդ թվում` Իրանի հրթիռային ծրագրի հետ կապ ունենալու պատճառով, 18- իրանցի անհատների և խմբերի դեմ նոր շրջափակումներ է սահմանել:
«Ֆրանս 24» հեռուստաընկերությանը տված հարցարզրույցում Քեմալ Խառազին նշել է, որ Իրանի կազմակերպությունների , կառույցների, բանկերի և անհատների դեմ ԱՄՆ-ի կողմից սահմանաված նոր շրջափակումները ոտնահրում են ՀԳՀԾ-ն:
Խառազին քննադատելով ԱՄՆ-ին, ասել է.-«ՀԳՀԾ-ն համարվում է Իրանի կարմիր գիծը և Թեհրանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում դուրս գալ համաձայնությունից»:
Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները նվազեցնելու մասին Քուվեյթի կողմից ընդունված որոշման վերաբերյալ Իրանի արտաքին հարաբերության ռազմավարական խորհրդի նախագահն ասել է.-«Սաուդյան Արաբիան է Քուվեյթին հորդորել դիմել այդ քայլին: Պետք է նշեմ, որ սաուդցիները մինչ այժմ մեծ սխալներ են թույլ տվել Եմենում, Իրաքում և Սիրայում »:
Խառազին ընդգծել է.-«Իրանը համոզված է, որ տարածաշրջանային խնդիրները հնարավոր է կարգավորել միայն խաղաղ բանակցության ճանապարհով»: