Իրանը պահանջել է ազատ արձակել սանկցիաները շրջանցելու պատրվակով ձերբակալված իրանցիներին
https://parstoday.ir/hy/news/iran-i67902-Իրանը_պահանջել_է_ազատ_արձակել_սանկցիաները_շրջանցելու_պատրվակով_ձերբակալված_իրանցիներին
ԻԻՀ-ի ԱԳ նախարարի տեղակալն ասել է.«Վիեննայում կայացած ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի 8-րդ նստաշրջանում, իրանական պատվիրակությունը պահանջել է ազատ արձակել սանկցիաները շրջանցելու պատրվակով տարբեր երկրներում ձերբակալված իրանցիներին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 22, 2017 13:39 Asia/Tehran
  • Իրանը պահանջել է ազատ արձակել սանկցիաները շրջանցելու պատրվակով ձերբակալված իրանցիներին

ԻԻՀ-ի ԱԳ նախարարի տեղակալն ասել է.«Վիեննայում կայացած ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի 8-րդ նստաշրջանում, իրանական պատվիրակությունը պահանջել է ազատ արձակել սանկցիաները շրջանցելու պատրվակով տարբեր երկրներում ձերբակալված իրանցիներին»:

Անդրադառնալով նստաշրջանին առընթեր իրանական ու ամերիկյան պատվիրակության երկկողմ հանդիպմանը, Սեյյեդ Աբբաս Էրաղչին ավելացրել է.«Վերջերս տարբեր երկրներում՝ ԱՄՆ-ի պահանջով, մի քանի իրանցիներ ձերբակալվել են ՝ շրջափակումներն անտեսելու անհիմն մեղադրանքով: Հանդիպման ընթացքում, իրանական պատվիրակությունը ներկայացրել է այդ կապակցությամբ իր բողոքը և պահանջել է ազատ արձակել ձերբակալված իրանցիներին»:

«Վիեննայում Իրանի և 5+1 խմբի անդամ երկրների ԱԳ նախարարների տեղակալների հանդիպմանը, ներկայացվել է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի գործադրման եղանակի և չինական պատվիրակության կողմից Արաքի ռեակոտրի արդիականացման մասին զեկույցները».նշել է Էրաղչին: