Իրանի տարածքային ջրերում Սաուդյան Արաբիայի նավը կալանքի տակ է առնվել
Իսլամական հեղափոխության պահակազորի ծովուժը ուրբաթ օրը կալանքի տակ է առել Բուշեհր նահանգի «Ֆարսի» կղզու սահմանային տարածքում ոտնձգություն կատարած Սաուդյան Արաբիային պատկանող ձկնորսական նավը:
Նավում էին գտնվում Հնդկաստանի հինգ քաղաքացիներ, ովքեր ձկնորսության համար ներխուժել էին Իրանի Իսլամական Հանրապետության սահմանային ջրեր:
Սաուդական նավի ուղևորները ձերբակալվել և հանձնվել են Բուշեհրի դատական մարմնին:
Սաուդական սահմանախախտ նավի նկատմամբ Իրանի իսլամական հեղափոխության Պահակազորի ծովուժի պարեկային խմբերի ճիշտ ու օրինական վերաբերմունքը ցուցաբերվել է այն դեպքում, երբ որոշ ժամանակ առաջ Սաուդյան Արաբիայի ափամերձ պահակախումբը միջազգային նորմերին դեմ գնալով և անմարդկային քայլերի դիմելով, կրակել էր իրանցի ձկնորսների երկու նավակների ուղղությամբ, որոնք ծովի ուժգին ալիքների հետևանքով շեղվել էին իրենց ուղուց: Հրաձգության հետևանքով սպանվել է իրանցի ձկնորսներից մեկը: