Դեհղան.«Իրաքի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է»
Շաբաթ՝ հուլիսի 22-ին Իրաքի պաշտպանության նախարար գեներալ-մայոր Էրֆան Ալ-Հայալիի հետ Թեհրանում ունեցած հանդիպման ժամանակ ԻԻՀ պաշտպանության նախարար, բրիգադային- գեներալ Հոսեյն Դեհղանն ասել է.«ԻԻՀ-ը շարունակելու է Իրաքի կառավարությանն ու ժողովրդին աջակցությունը և իր քաղաքական, տնտեսական ու ռազմական կարողություններից օգտվելու է այդ երկրում անվտանգության ու կայունության հաստատման համար»:
Գեներալ Դեհղանն Իրաքում հայրենական միասնությունն ու ազգային միատարրությունը համարել է այդ երկրի բոլոր ազգերի շահերի պաշտպանության, անվտանգության ու կայունության երաշխիքը, հավաստելով.«ԻԻՀ-ը չի ընդունում անջատողական քայլերը Իրաքում»:
Իրաքի պաշտպանության նախարարը բարձր է գնահատել ահաբեկչության դեմ մղվող պայքարում իր երկրի նկատմամբ Իրանի կառավարության ու ժողովրդի ցուցաբերած անվերապահ օժանդակությունը, հավաստելով.«Անցյալի փորձերին ապավինելով, Իրաքին լուսավոր հեռանկար է սպասում»:
Գեներալ-մայոր Ալ-Հայալին կարևորել է Իրանի և Իրաքի միջև պաշտպանական ու ռազմական համագործակցության զարգացումը:
Իրաքի պաշտպանության նախարարի ղեկավարած պատվիրակությունը շաբաթ առավոտյան Թեհրան է այցելել: