Իրանի նախագահը կարևորել է Իրանի բանակի և պահակազորի մարտունակության բարձրացումը
https://parstoday.ir/hy/news/iran-i68080-Իրանի_նախագահը_կարևորել_է_Իրանի_բանակի_և_պահակազորի_մարտունակության_բարձրացումը
Իրանի բանակի և պահակազորի ավագ հրամանատարների հետ հանդիպման ժամանակ Իրանի նախագահը շեշտել է.«Իրանի մեծահարգ առանջորդի խրատները կատարելու և Իրանի ժողովրդին ծառայելու համար անհրաժեշտ է, որ համախմբվեն ու միաբանվեն Իրանի համակարգի բոլոր կառույցներն ու ուժերը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 24, 2017 15:06 Asia/Tehran
  • Իրանի նախագահը կարևորել է Իրանի բանակի և պահակազորի մարտունակության բարձրացումը

Իրանի բանակի և պահակազորի ավագ հրամանատարների հետ հանդիպման ժամանակ Իրանի նախագահը շեշտել է.«Իրանի մեծահարգ առանջորդի խրատները կատարելու և Իրանի ժողովրդին ծառայելու համար անհրաժեշտ է, որ համախմբվեն ու միաբանվեն Իրանի համակարգի բոլոր կառույցներն ու ուժերը»:

Երկուշաբթի՝ հուլիսի 24-ին, Իրանի բանակի և պահակազորի բարձրաստիճան հրամանատարների հետ հանդիպման ժամանակ գնահատելով այդ կառույցների կողմի տարված ջանքերը Իրանի նախագահ Հասան Ռոհանին հույս է հայտնել, որ զինված բոլոր ուժերի համատեղված ջանքերի շնորհիվ արագությամբ իրականացվի ժողովրդի ցանկություններն ու պահանջները և բոլոր հիմնարկներն ու պատասխանատու կառույցները թափանցիկությամբ կավելացնեն համակարգի արդյունավետությունը:

Պահակազորի առաքելության շրջանակներում հովանավորելով վերջինների կողմից իրականացված ծառայությունները Ռոհանին ասել է.«Արդիական տեխնոլոգիաների օգտագործմամբ պահակազորի և բանակի մարտունակության բարձրացումը երաշխավորելու է Իրանի ազգային անվտանգությունը»:

Հանդիպման ընթացքում պահակազորի գլխավոր հրամանատար Բրիգադային գեներալ Մոհամմեդ Ալի Ջաաֆարին ասել է.«Իսլամական հեղափոխության նպատակների իրականացման համար պահակազորը պատրաստ է բազմակողմանի համագործակցություն ծավալել կառավարության հետ»: