Էրաղչի.«Իրանը հակադարձելու է ԱՄՆ-ի թշնամական քայլերին»
Իրավական ու միջազգային հարցերում ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալի խոսքերով, հակաիրանական նոր շրջափակումներ վավերացնելու ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի վերջին քայլը հակասում է ՀԳՀԾ-ի շրջանակում այդ երկրի հանձնառություններին և դա արժանանալու է ԻԻՀ-ի կտրուկ պատասխանին:
Երեքշաբթի երեկոյան , Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի թշնամական քաղաքականության շրջանակում, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը 419 ձայներով վավերացրել է հակաիրանական շրջափակումների համապարփակ ծրագիրը:
Հուլիսի 26-ին Սեյյեդ Աբբաս Էրաղչին հավաստել է.«Ներկայացուցիչների պալատում հակաիրանական նոր օրենքի վավերացումը համարվում է Իրանի դեմ թշնամական դրսևորում»:
«ԱՄՆ-ը հանձնառու է եղել կառուցողական ու բարյացակամ միջավայրում իրականացնել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը ՝ զերծ մնալով միջուկային համաձայնության հաջող իրագործումը խափանող ցանկացած քայլից».ասել է Էրաղչին: