Էրաղչի.«Իրանը հակադարձելու է ԱՄՆ-ի թշնամական քայլերին»
https://parstoday.ir/hy/news/iran-i68194-Էրաղչի._Իրանը_հակադարձելու_է_ԱՄՆ_ի_թշնամական_քայլերին
Իրավական ու միջազգային հարցերում ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալի խոսքերով, հակաիրանական նոր շրջափակումներ վավերացնելու ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի վերջին քայլը հակասում է ՀԳՀԾ-ի շրջանակում այդ երկրի հանձնառություններին և դա արժանանալու է ԻԻՀ-ի կտրուկ պատասխանին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 26, 2017 07:26 Asia/Tehran
  • Էրաղչի.«Իրանը հակադարձելու է ԱՄՆ-ի թշնամական քայլերին»

Իրավական ու միջազգային հարցերում ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալի խոսքերով, հակաիրանական նոր շրջափակումներ վավերացնելու ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի վերջին քայլը հակասում է ՀԳՀԾ-ի շրջանակում այդ երկրի հանձնառություններին և դա արժանանալու է ԻԻՀ-ի կտրուկ պատասխանին:

Երեքշաբթի երեկոյան , Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի թշնամական քաղաքականության շրջանակում, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը 419 ձայներով վավերացրել է հակաիրանական շրջափակումների համապարփակ ծրագիրը:

Հուլիսի 26-ին Սեյյեդ Աբբաս Էրաղչին հավաստել է.«Ներկայացուցիչների պալատում հակաիրանական նոր օրենքի վավերացումը համարվում է Իրանի դեմ թշնամական դրսևորում»:

«ԱՄՆ-ը հանձնառու է եղել կառուցողական ու բարյացակամ  միջավայրում իրականացնել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը ՝ զերծ մնալով միջուկային համաձայնության հաջող իրագործումը խափանող ցանկացած քայլից».ասել է Էրաղչին: