Ղասեմի.«ԱՄՆ-ն վտանգում է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի հաջող իրագործումը»
https://parstoday.ir/hy/news/iran-i68220-Ղասեմի._ԱՄՆ_ն_վտանգում_է_Համատեղ_գործողությունների_համապարփակ_ծրագրի_հաջող_իրագործումը
Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Իրանի դեմ ոչ միջուկային շրջափակումներ սահմանելու օրինագիծ ընդունելով, վտանգում է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի հաջող իրագործումը, որը բազմակողմանի ու միջազգային համաձայնություն է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 26, 2017 12:16 Asia/Tehran
  • Ղասեմի.«ԱՄՆ-ն վտանգում է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի  հաջող իրագործումը»

Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Իրանի դեմ ոչ միջուկային շրջափակումներ սահմանելու օրինագիծ ընդունելով, վտանգում է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի հաջող իրագործումը, որը բազմակողմանի ու միջազգային համաձայնություն է»:

Դատապարտելով ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից Իրանի դեմ շրջափակումներ կիրառելու օրինագծի վավերացումը, Բահրամ Ղասեմին նշել է.«ԱՄՆ-ն պետք է  կատարի ՀԳՀԾ-ի շրջանակում ստանձնած իր պարտավորությունները և երկրների ներքին որոշումները չեն կարող պատրվակ հանդիսանալ  միջազգային պատասխանատվության սկզբունքից խույս տալու համար»:

Ղասեմիի խոսքով՝ Իրանի իսլամական հանրապետությունը մինչ այժմ հավատարիմ  է եղել ՀԳՀԾ-ի շրջանակում ստանձնած իր պարտավորություններին և ակնկալում է, որպեսզի պայմանագիրը ստորագրած մյուս երկրները,այդ թվում ԱՄՆ-ի իշխանությունները  ևս հավատարիմ մնան իրենց հանձնառություններին:

Նշելով, որ հակաիրանական շրջափակումների օրինագծի վավերացումը խախտում է ՀԳՀԾ-ի ոգին ու կետերը,  Ղասեմին հստակեցրել է.«Իրանի իսլամական հանրապետությունը ազգային շահերի ապահովման շրջանակում համարժեք քայլ կկատարի»: