Ռոհանի.«Իրանը կպատասխանի ԱՄՆ-ին»
Իրանի իսլամական հանրապետության նախագահն ասել է.-«Իրանը հակադարձելու է ԱՄՆ-ի Կոնգրեսի նոր քայլին և պատասխանելու է նրանց: Ամերիկացիները պետք է դաս քաղեն Իրանի ժողովրդի նկատմամբ իրենց կրած իրարահաջորդ պարտություններից»:
«Եթե ԱՄՆ-ը ցանկանում է, որ տարածաշրջանն ապահով ջրանցք լինի աշխարհի համար, ուրեմն պետք է վերջ դնի ներկա քաղաքականությանը: ԱՄՆ-ը պետք է իմանա, որ Իրանի ժողովուրդը երբեք չի ենթարկվում դավերին և շարունակելու է իր ուղին». ասել է նա:
Հասան Ռոհանին նշել է.«ԱՄՆ-ը պետք է հարգի Իրանի ժողովրդի իրավունքները և պետք է իմանա, որ ԱՄՆ-ի ժողովրդի շահերը հանարավոր է աապահովել միմիայն հարգանքի, ժողովուրդների իրավունքները հարգելու և խաղաղությամբ գործելու շնորհիվ»:
«Ամերիկացիները չեն կարող հանդուրժել Իրանի ժողովրդի դիմադրությունը, կանգունությունն ու օրինակելի լինելու փաստը: Նրանք չեն կարող ընդունել, որ այս զգայուն տարածաշրջանում Իրանն անկախ է և զբաղեցնում է ազդեցիկ դիրք».նշել է նախագահ Ռոհանին:
Նախագահ Ռոհանին ասել է.«Իրանն առանց այլոց կարծիքները հաշվի առնելու, բարձրացնելու է իր պաշտպանունակությունը»: