Ղասեմի.«Հակաիրանական նոր շրջափակումներն ԱՄՆ-ի նախկին սխալների կրկնությունն են»:
ԻԻՀ ԱԳ նախարաության խոսնակն ասել է.«ԱՄՆ-ի կողմից հակաիրանական նոր շրջափակումների սահմանումը, Իրանի ժողովրդի դեմ Վաշինգտոնի թշնամական քայլերից է և ԱՄՆ-ի նախկին սխալների կրկնությունը»:
Հուլիսի 26-ին, Ալ-Ալամ հեռուստատեսությանը տված հարցազրույցում, Բահրամ Ղասեմին ԱՄՆ-ի կողմից հակաիրանական նոր շրջափակումների մասին օրենքի վավերացումը ՀԳՀԾ-ի ոգուն հակասող քայլ է համարել հավելելով.«Այս քայլերը ցույց են տալիս, որ ԱՄՆ-ն Իրանի և տարածաշրջանի խնդիրների մասին ճիշտ ընկալում չունի»:
«Իրանը տարածաշրջանում անվտանգության ու խաղաության հաստատման համար բազում ջանքեր է գործադրել: Իրանի հրթիռային կարուղությունը պաշտպանողական բույթ ունի և ծառայում է երկրի անվտանգության ու կայունության պահպանմանը»,- նշել է նա:
Մեկ այլ լուրի համաձայն, միջազգային հարցերով Իրանի մեծահարգ առաջնորդի խորհրդականն ասել է.«Ի պատասխան ԱՄՆ-ի կողմից հակաիրանական նոր շրջափակումների վավերացման, Իրանը համապատասխան որոշումներ է ընդունելու և ԱՄՆ-ի ճնշումների ու հնչեցրած սպառնալիքների հետևանքով չի հանձնվելու ու չի նահանջելու»:
«Դոնալդ Թրամփի կիրառած քաղաքականությունները աշխարհում ԱՄՆ-ի դիրքերի թուլացման պատճառ են դառնալու: ԱՄՆ-ն ակնկալում է Եվրոպան հովանավորի իր քայլերը, սակայն եվրոպացիները չեն ենթարկվում ԱՄՆ-ի կամքին». ասել է նա: