Տարբեր գիտություններում կարողությունների ընդլայնմամբ իսլամական Իրանը առավել հզոր է դառնում
https://parstoday.ir/hy/news/iran-i68350-Տարբեր_գիտություններում_կարողությունների_ընդլայնմամբ_իսլամական_Իրանը_առավել_հզոր_է_դառնում
ԻԻՀ նախագահն ընդգծեց, որ տարբեր գիտություններում կարողությունների ընդլայնմամբ, իսլամական Իրանը առավել հզոր է դառնում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 28, 2017 03:02 Asia/Tehran
  • Տարբեր գիտություններում կարողությունների ընդլայնմամբ իսլամական Իրանը առավել հզոր է դառնում

ԻԻՀ նախագահն ընդգծեց, որ տարբեր գիտություններում կարողությունների ընդլայնմամբ, իսլամական Իրանը առավել հզոր է դառնում:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հինգշաբթի գիշեր «Ինսթագրամ»-ում կատարած գրառման մեջ նշեց. «Այսօր Իրանի համար մեծ նշանակություն ունեն տիեզերական գիտություններն ու տեխնոլոգիան և գիտության տարբեր բնագավառներում ԻԻՀ-ի կարողությունների ընդլայնմամբ, առավել մեծանում են մեր երկրի փառքն ու հզորությունը»:

«ՀԳՀԾ-ից հետո պատեհ առիթ է ստեղծվել, որպեսզի թե օգտվենք ուրիշների փորձից և թե մեր գիտնականների ու փորձագետների կրկնակի ջանի ու վճռակամության արդյունքում կարողանանք այնպիսի նվաճումներ ունենալ, որոնք հանգեցնելու են ազգային զարգացման»,-ընդգծել է Ռոհանին:

Հինգշաբթի օրը արբանյակ փոխադրող «Սիմորղ» հրթիռը հաջողությամբ տիեզերք արձակվելուց հետո, Իրանի պաշտպանության նախարար զորավար Հոսեյն Դեհղանի ներկայությամբ պաշտոնապես շահագործման հանձնվեց «Էմամ Խոմեյնի» տիեզերական ազգային բազան: