«Սիմորղ» հրթիռակրի հաջող արձակումը լայն արձագանք է ստացել աշխարհում
https://parstoday.ir/hy/news/iran-i68380-Սիմորղ_հրթիռակրի_հաջող_արձակումը_լայն_արձագանք_է_ստացել_աշխարհում
Իրանական «Սիմորղ» արբանյակակիր հրթիռի հաջող փորձարկումը լայն արձագանք է գտել աշխարհում:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 28, 2017 17:21 Asia/Tehran

Իրանական «Սիմորղ» արբանյակակիր հրթիռի հաջող փորձարկումը լայն արձագանք է գտել աշխարհում:

Իմամ Խոմեյնիի անվան տիեզերական հենակետը ԻԻՀ առաջին հրթիռային ֆիքսված հարթակն է համարվում, որից հնարավոր է արբանյակներ հանել ուղեծիր:

«Սիմորղ» հրթիռը կարող է 250 կգ քաշով արբանյակները տեղադրել երկիր մոլորակից 500 կմ հեռավորության վրա ուղեծիրում:

Wall Street Journal օրաթերթը հաղորդել է.-«Իրանը հաջողությամբ փորձարկել է «Սիմորղ» արբանյակակիր հրթիռը»:

Ֆրանս պրեսը ևս գրել է, որ Իրանն այն պայմաններում է հաջողությամբ փորձարկել «Սիմորղ» արբանյակակիր հրթիռը, երբ օրերս  ԱՄՆ-ին զգուշացրել էր Վաշինգտոնի կողմից Թեհրանի դեմ սահմանված շրջափակումների մասին: 

Associated Press-ը  նույնպես հաղորդել է, որ Իմամ Խոմեյնիի անվան հենակետում  Իրանը հաջողությամբ փորձարկել է «Սիմորղ» արբանյակակիր հրթիռը: Associated Press-ը գրել է, որ Սիմորղ» արբանյակակիր հրթիռն այն պայմաններում է ուղեծիր հանվել, երբ վերջին տասնամյակում Իրանը կարողացել է մի քանի հրթիռակիր և 2013 թ.-ին մի կապիկ ուղեծիր ուղարկել: