Իսլամական խորհրդարանում վավերացվել են ԱՄՆ-ի դեմ պայքարի նախագծի ընդհանուր կետերը
Շաբաթ՝ հուլիսի 29-ին գումարված արտահերթ նիստում Իրանի իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի անդամները միջազգային ու իրավական հարցերում Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Սեյյեդ Աբբաս Էրաղչիի ներկայությամբ քննարկել են տարածաշրջանում ԱՄՆ-ի արկածախնդրության դեմ պայքարի նախագծի ընդհանուր կետերը:
Իրանի իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի բոլոր անդամների դրական ձայնով, վավերացվել են ԱՄՆ-ի արկածախնդրության դեմ պայքարի նախագծի ընդհանուր կետերը:
Իրանի իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Ալաեդդին Բորուջերդին նշել է.«Տարածաշրջանում ԱՄՆ-ի արկածախնդրության դեմ պայքարի նախագծի ընդհանուր կետերի վավերացումը վկայում է ԱՄՆ Կոնգրեսի դեմ իսլամական խորհրդարանում լիարժեք միասնության առկայության մասին»:
ԱՄՆ-ի հակաիրանական նոր նախագծի մասին, Սեյյեդ Աբբաս Էրաղչին հավաստել է .«Իրանը պատասխանելու է Կոնգրեսի այդ քայլին»: