Բաիդինեժադ.«Իրանը պատասխան կտա ԱՄՆ-ի կողմից ՀԳՀԾ-ի խախտմանը»
Լոնդոնում ԻԻՀ դեսպան Համիդ Բաիդիդնեժադը շաբաթ օրը թուիթերյան իր էջում գրել է.«Իրանը օրինական ճանապարհով պատասխան կտա ԱՄՆ-ի կողմից Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի խախտմանը»:
Վերջին շաբաթների ընթացքում, ԱՄՆ-ն շարունակելով ՀԳՀԾ-ի խախտումները, տարբեր պատրվակներով, այդ թվում Իրանի հրթիռային ծրագրի հարցով մի քանի անգամ նոր շրջափակումներ է սահմանել Իրանի կառույցների, ընկերությունների ու քաղաքացիական անձանց նկատմամբ:
ԱՄՆ իշխանությունները ասում են, թե Իրանի հրթիռային փորձարկումներն ընդգրկում են միջուկային մարտագլխիկներ կրող հրթիռներ:
Իրանը բազմիցս հայտարարել է,որ այդ երկրի բալիստիկ հրթիռները չեն նախագծվել միջուկային մարտագլխիկներ կրելու համար: Իրանը ատոմային զենքի կարիք չունի: ԻԻՀ մեծարգո առաջնորդի ֆիթվայի համաձայն՝ միջուկային զենքի օգտագործումը «հարամ» է և անթույլատրելի:
ԻԻՀ պատասխանատուները մշտապես ընդգծել են.«Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրում Դոնալդ Թրամփի յուրաքանչյուր քայլին ավելի խիստ քայլով պատասխան կտրվի»: