Ռոհանի.«ԱՄՆ-ն հակաիրանական քայլերի պատճառով կմեկուսացվի աշխարհից»
https://parstoday.ir/hy/news/iran-i68552-Ռոհանի._ԱՄՆ_ն_հակաիրանական_քայլերի_պատճառով_կմեկուսացվի_աշխարհից
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.«ԱՄՆ-ն ամենամեծ տուժողն է լինելու Իրանի դեմ կատարած թշնամական քայլերի պատճառով և այդ քայլերը այդ երկրին մեկուսացնելու են աշխարհից»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 30, 2017 12:33 Asia/Tehran
  • Ռոհանի.«ԱՄՆ-ն հակաիրանական քայլերի պատճառով կմեկուսացվի աշխարհից»

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.«ԱՄՆ-ն ամենամեծ տուժողն է լինելու Իրանի դեմ կատարած թշնամական քայլերի պատճառով և այդ քայլերը այդ երկրին մեկուսացնելու են աշխարհից»:

Կիրակի օրը  տեղի է ունեցել Իրանի գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների ղեկավարների նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են Իրանի ու տարածաշրջանի  հետ կապված կարևոր հարցեր:

Իրանի դատական իշխանության ղեկավար Այաթոլլահ Սադեղ Ամոլի Լարիջանիի և օրենսդիր իշխանության ղեկվար Ալի Լարիջանիի հետ գումարած համատեղ նիստի մասին Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Այս նիստում խոսվել է ԱՄՆ-ի վերջին շրջափակումների և դրանց դիմակայելու քայլերի մասին»: 

Ընդգծելով,որ Իրանի Իսլամական Հանրապետությունն այսօր այնպիսի դիրքում է գտնվում, որ ոչ ոք չի կարող վնասել նրա վեհությանը, Ռոհանին նշել է.«Երկրի բոլոր իշխանությունները կհովանավորեն Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերին և ոչ ոք չի կարող վնաս հասցնել Իրանի զինված ուժերի հզորությանը»:

Իրանի նախագահն ասել է.«Իրանի ժողովուրդը հովանավորում է Իրանի Իսլամական Հանրապետության բանակին, Իսլամական հեղափոխության պահակազորին , հավաքազորային ուժերին, իրավապահ ուժերին և մյուս անվտանգության ուժերին: Իրանը հաստատակամորեն կշարունակի իր ուղին»․ նշել  է Ռոհանին: