Իրանի նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու են 90 արտասահմանյան պատվիրակություններ
https://parstoday.ir/hy/news/iran-i68656-Իրանի_նախագահի_երդմնակալության_արարողությանը_մասնակցելու_են_90_արտասահմանյան_պատվիրակություններ
Իրանի իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի անդամի հայտարարությամբ՝ ավելի քան 90 արտասահմանյան բարձրաստիճան պատվիրակություններ են մասնակցելու ԻԻՀ նախագահի երդմնակալության արարողությանը, ինչը կարևոր է անվտանգ ու հզոր Իրանի համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 31, 2017 15:04 Asia/Tehran
  • Իրանի նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու են 90 արտասահմանյան պատվիրակություններ

Իրանի իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի անդամի հայտարարությամբ՝ ավելի քան 90 արտասահմանյան բարձրաստիճան պատվիրակություններ են մասնակցելու ԻԻՀ նախագահի երդմնակալության արարողությանը, ինչը կարևոր է անվտանգ ու հզոր Իրանի համար:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությունը կայանալու է 2017 թվականի օգոստոսի 5-ին՝ իսլամական խորհրդարանի դռնբաց նիստում: 2016 թվականի մայիսի 19-ին կայացած նախագահական ընտրություններում, հավաքելով ավելի քան 23 միլիոն ձայն, Հասան Ռոհանին վերընտրվեց Իրանի նախագահի պաշտոնում:

Իրանի իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Ալիռեզա Ռահիմին երկուշաբթի օրն ավելացրել է.«Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի և դեպի Իրան ներդրողների վերադարձը խոչընդոտող որոշ հանգամանքների վերացման արդյունքում Իրանի նկատմամբ միջազգային հանրության կողմից իրանաֆոբիան իր տեղը զիջել է Իրանի հետ բարեկամությանը»:

Հատկանշական է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ևս մասնակցելու է ԻԻՀ նախագահի պաշտոնական երդմնակալության արարողությանը: