Իրանի արտգործնախարարը ժամանել է Ստամբուլ
Իսլամական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների արտահերթ նիստին մասնակցելու նպատակով, երեքշաբթի օրը Ստամբուլ է ժամանել ԻԻՀ արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը:
Իսլամական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների արտահերթ նիստը Ստամբուլում գումարվում է Երուսաղեմի և Ալ-Աղսա մզկիթի վերջին իրադարձությունների առանցքայնությամբ:
2017թ. հուլիսի 14-ից Հորդանան գետի արևմտյան ափին Երուսաղեմում և Գազայի գոտում սիոնիստ բանակայինների և պաղեստինցի ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների և խռովությունների հետևանքով նահատակվել են 17 և վիրավորվել ավելի քան 1400 պաղեստինցիներ:
Իրանական պատվիրակությունը գլխավորած արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Ստամբուլում հանդիպում և զրույց է ունենալու Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուի հետ: