Զարիֆ. Միջազգային հանրությունը պետք է վերջ տա Սիոնիստական ռեժիմի ոճրագործություններին
https://parstoday.ir/hy/news/iran-i68762-Զարիֆ._Միջազգային_հանրությունը_պետք_է_վերջ_տա_Սիոնիստական_ռեժիմի_ոճրագործություններին
ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «Միջազգային հանրությունը պետք է վերջ տա Իսրայելի ռեժիմի անպատժելիությանը և այդ ռեժիմին պարտադրի դադարեցնել Պաղեստինի ժողովրդի դեմ ուղղված բոլոր ծրագրերն ու ոճրագործությունները»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 02, 2017 03:06 Asia/Tehran
  • Զարիֆ. Միջազգային հանրությունը պետք է վերջ տա Սիոնիստական ռեժիմի ոճրագործություններին

ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «Միջազգային հանրությունը պետք է վերջ տա Իսրայելի ռեժիմի անպատժելիությանը և այդ ռեժիմին պարտադրի դադարեցնել Պաղեստինի ժողովրդի դեմ ուղղված բոլոր ծրագրերն ու ոճրագործությունները»:

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը երեքշաբթի երեկոյան Երուսաղեմի և Պաղեստինի հարցով Ստամբուլում գումարված Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարների արտահերթ նիստում, դատապարտելով պաղեստինցիների դեմ Սիոնիստական ռեժիմի քայլերն, ասել է. «Մուսոլման ժողովուրդը պետք է միավորվի համաշխարհային ու միասնական արշավի համար և  չեզոքացնի իրենց ոճրագործական արարքներն ու ծրագրերը թաքցնելու նպատակ ունեցող սիոնիստների ջանքերը»:

«Մուսուլման ժողովուրդը որևէ մեկին թույլ չպիտի տա, որպեսզի իր հունից շեղի իսլամ ժողովրդի միասնականության հզորացման, Սիոնիստական ռեժիմի տարածամոլությանն ու զավթողականությանը դիմակայելու և սուրբ Երուսաղեմը մայրաքաղաք ունենալով պաղեստինյան անկախ ու կայուն պետության ստեղծումը հովանավորելու Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր իտեալը»,-հայտարարել է Զարիֆը  նշել է, որ սիոնիստների  անհիմն պատրանքները չպետք է ապակողմնորոշեն մուսուլմաններին:

ԻԻՀ ԱԳ նախարարն անդրադարձել է նաև Սիոնիստական ռեժիմի միջոցով Գազայի հատվածի շրջափակմանը, դա մարդկային մղձավանջ համարելով, որին շտապ վերահասություն պիտի տրվի: