Շամխանի.«ԱՄՆ-ը փորձում է Իրանի ծախսով հրաժարվել միջուկային համաձայնությունից»
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է.«ԱՄՆ արտաքին քաղաքականության հիմքն է ճնշել Վաշինգտոնին հակադրվող երկրներին ՝ նվաստացման ու հանձնվելու համար»:
Մամուլի ասուլիսի ժամանակ, Ալի Շամխանին անդրադարձել է Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի թշնամանքը մեղմելու հարցում ՀԳՀԾ-ի անազդեցիկ լինելուն: «ԱՄՆ-ը բոլոր նենգ ու անօրինական միջոցներից օգտվելու է ՝ հակառակող երկրներին ճնշելու և նվաստացնելու համար»,ասել է նա:
Նշելով, որ միմիայն ազգային հնարավորություններին ապավինելով հնարավոր կլինի պայքարել ԱՄՆ-ի իմպերիալիստական քաղաքականությունների դեմ, Շամխանին ասել է.-«ԱՄՆ-ը նպատակ ունի Իրանի ծախսով հրաժարվել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից , սակայն Իրանն այդ երկրին նման առիթ չի ընձեռի»:
Ալի Շամխանիի խոսքերով, ԱՄՆ-ի դեմ են կանգնած միջուկային համաձայնությունը ստորգած մյուս հինգ երկրները, որոնք բոլորը Վաշինգտոնին համաձայնության խախտողն են համարում , իսկ դա Իրանի համար քաղաքական ձեռքբերում է համարվում:
Նրա համոզմամբ, Իրանի հրթիռային օրինական ծրագրերի ու կարողության զարգացումը համարվում է Թեհրանի անօտարելի իրավունքը, որը քննարկման ենթակա չէ: «Իրանի զինված ուժերը պատրաստ են բարձրագույն մակարդակում պատասխանել ապակայունացնող ցանկացած քայլի».ասել է Շամխանին: