29 երկրի լրագրողներ լուսաբանելու են Իրանի նախագահի երդմնակալության արարողությունը
Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդման նախարարության արտասահմանյան լրատվամիջոցների գերատեսչությունը հայտարարել է.«29 երկրի 131 լրագրողներ լուսաբանելու են Իրանի իսլամական հանրապետության նախագահի երդմնակալության արարողությունը»:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությունը կայանալու է 2017 թվականի օգոստոսի 5-ին՝ իսլամական խորհրդարանի դռնբաց նիստում:
ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ, Իրանի նախագահի երդմնակալության արարողությունը լուսաբանելու են 131 լրագրողներ, 18 լրատվական գործակալություններ, մեկ ռադիոլաիք, 11 պարբերկաններ, մեկ լրատվական կայք, լուսանկարների վեց միջազգային կազմակերպություններ:
Արարողակարգին մասնակցելու են Իրանի ռազմական ու քաղաքացիական բարձրաստիճան պաշտոնյաներ, և արտասահմանյան 92 պատվիրակություններ:
ԻԻՀ նախագահի 12-րդ շրջանի հրամանագրի հանձումը կայանալու է օգոստոսի 3-ին , Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան հոսեյնիեյում ՝ իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենիի ներկայությամբ: