Ռոհանի.«Իրանը թշնամիների կողմից պարտադրված մեկուսացումը չի հանդուրժի»
https://parstoday.ir/hy/news/iran-i68914-Ռոհանի._Իրանը_թշնամիների_կողմից_պարտադրված_մեկուսացումը_չի_հանդուրժի
Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո Առաջնորդի կողմից ԻԻՀ նախագահի հրամանագրի հաստատման արարողությունը անցկացվել է այսօր՝ Լուսահոգի Իմամ Խոմեյնիի անվան հոսենիեյում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 03, 2017 12:19 Asia/Tehran
  • Ռոհանի.«Իրանը թշնամիների կողմից պարտադրված մեկուսացումը չի հանդուրժի»

Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո Առաջնորդի կողմից ԻԻՀ նախագահի հրամանագրի հաստատման արարողությունը անցկացվել է այսօր՝ Լուսահոգի Իմամ Խոմեյնիի անվան հոսենիեյում:

Իրանի իսլամական հանրապետության նախագահ Հասան Ռոհանին  արարողության ընթացքում ունեցած ելույթում ասել է.-«Իրանը չի հանձնվելու թշնամիների կողմից երկիրը մեկուսացնելու ուղղությամբ տարվող ջանքերին և մասնակցելու է համաշխարհային և մարդկության զարգացման գործընթացներին»:

Նշելով, որ ՀԳՀԾ-ը ցույց տվեց որ Իրանը բարյացկամ և կառուցողական մոտեցում ունի միջազգային  գործընթացներում, Հասան Ռոհանին ասել է.-«Այսօր Իրանն ավելի ինքնավստահորեն է պատրաստ համագործակցել է աշխարհի հետ»:

Նշելով, որ Իրանի իսլամական համակարգը հենված է ժողովրդի քվեների վրա, Ռոհանին հավելել է.-«Ժողովրդի ներկայությունը պատճառ է դարձել, որ Իրանի իսլամական հանրապետությունը առաջընթաց ունենա»:  

ԻԻՀ նախագահն ընդգծել է , որ 12-րդ կառավարությունն իր տնտեսական քաղաքականությունը ծրագրել է համակարգի և «Դիմադրողական տնտեսության» հիման վրա: «Իրանի կառավարությունը փորձում է տնտեսական ոլորտում հեղափոխություն անել». ասել է նա: