Զարիֆ.«Եվրոպան պետք է ավելի կառուցողական դերակատարություն ունենա տարածաշրջանային խնդիրներում»
https://parstoday.ir/hy/news/iran-i69050-Զարիֆ._Եվրոպան_պետք_է_ավելի_կառուցողական_դերակատարություն_ունենա_տարածաշրջանային_խնդիրներում
Ուրբաթ օրը Ավստրիայի խորհրդարանի փոխնախագահ Քարլ Հայնս Կոփֆի հետ Թեհրանում ունեցած հանդիպման ժամանակ, ԻԻՀ արտգործնախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆն ասել է.-«Եվրոպան պետք է ավելի կառուցողական դերակատարություն ունենա միջազգային և տարածաշրջանային խնդիրներում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 05, 2017 06:55 Asia/Tehran
  • Զարիֆ.«Եվրոպան պետք է ավելի կառուցողական դերակատարություն ունենա տարածաշրջանային խնդիրներում»

Ուրբաթ օրը Ավստրիայի խորհրդարանի փոխնախագահ Քարլ Հայնս Կոփֆի հետ Թեհրանում ունեցած հանդիպման ժամանակ, ԻԻՀ արտգործնախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆն ասել է.-«Եվրոպան պետք է ավելի կառուցողական դերակատարություն ունենա միջազգային և տարածաշրջանային խնդիրներում»:

Մոհամեդ Ջավադ Զարիֆը նաև կարևորել է Իրանի և Ավստրիայի համագործակցությունները տարբեր, այդ թվում` բանկային ոլորտներում և կոչ է արել շարունակել երկու երկրների բարձրաստիճան պատվիրակությունների բանակցությունները: 

Ավստրիայի խորհրդարանի փոխնախագահ Քարլ Հայնս Կոփֆն անդրադառնալով  Իրանի կայուն իրավիճակին ասել է.-«Ներդրումների համար Իրանը կայուն երկիր է»:

Հանդիպման ընթացքում կողմերը  բանակցել են միջազգային և տարածաշրջանայաին խնդիրների և ահաբեկչության դեմ պայքարի հնարավորությունների շուրջ: 

Ավստրիայի խորհրդարանի փոխնախագահ Քարլ Հայնս Կոփֆն ԻԻՀ նախագահի երդմնակալության հանդիսությանը մասնակցելու նպատակով ժամանել է Թեհրան: