Ռոհանի.«Եվրոպան ծանր պարտականություն ունի ՀԳՀԾ-ին բոլոր կողմերի հավատարմության պահպանման գործում»
Նշելով որ, միջուկային համաձայնության կողմերից որոշները չեն հարգում իրենց ստանձնած պարտավորությունները, Իրանի նախագահը շեշտել է.«Այսօր Եվրոպան ծանր պարտականություն ունի ՀԳՀԾ-ին բոլոր կողմերի հավատարմության պահպանման գործում»:
Շաբաթ օրը ԵՄ-ի արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինի հետ Թեհրանում կայացած հանդիպմանը Հասան Ռոհանին ասել է.«Թեհրանը շարունակ հավատաարիմ է մնացել ՀԳՀԾ-ով ստանձնած պարտովորություններին և քանի դեռ դիմացի կողմը չի խախտի իր պարտականությունները, Իրանը կատարելու է իր հանձնառությունները»:
Նշելով, որ ԵՄ-ը ՀԳՀԾ-ի ձևավորման հարցում կարևոր դերակատարություն է ունեցել, Ռոհանին հավելել է.«ՀԳՀԾ-ի կարևոր բաժինը կապված է տնտեսական, բանկային հարաբերությունների և առևտրական գործունեությունների հետ, որոնք շատ շուտ պետք է գործնական դառնան»:
Նշելով, որ ԵՄ-ը նույնպես ձգտում է ՀԳՀԾ-ի լիակատար գործադրմանը Ֆեդերկիա Մոգերինին ասել է.«ՀԳՀԾ-ն միայն չի վերաբերում մի կողմին: Համաձայնության բոլոր կողմերը և միջազգային հանրությունը պետք է ջանքեր գործադրեն դրա պահպանման ուղղությամբ»: