ԻԻՀ-ի նախագահի երդման արարողությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i69086-ԻԻՀ_ի_նախագահի_երդման_արարողությունը
ԻԻՀ-ի նախագահ Հասան Ռոահնիի երդման արարողությունը շաբաթ օգոստոսի 5-ին անցկացվել է Իրանի խորհրդարանում: Արարողությանը մասնակցում էին պետական և զինված ուժերի պաշտոնատարներ և տաբեր երկրներից ժամանած ավեի քան 100 միջազգային ու արտասահմանյան բարձրաստիճան պատվիրակություններ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 05, 2017 13:46 Asia/Tehran
  • ԻԻՀ-ի նախագահի երդման արարողությունը

ԻԻՀ-ի նախագահ Հասան Ռոահնիի երդման արարողությունը շաբաթ օգոստոսի 5-ին անցկացվել է Իրանի խորհրդարանում: Արարողությանը մասնակցում էին պետական և զինված ուժերի պաշտոնատարներ և տաբեր երկրներից ժամանած ավեի քան 100 միջազգային ու արտասահմանյան բարձրաստիճան պատվիրակություններ:

Իրանի ռադիո-հեռուստատեսության հաղոդմամբ՝ արարողությանը մասնակցել են 8 նախագահ, 19 խորհրդարանի նախագահ, 9 նախագահի օգնական, վարչապետ և խորհրդարանի նախագահի օգնական, 11 ԱԳ նախարար և 35 երկրների հատուկ ներկայացուցիչներ:

Հասան Ռոհանին ԻԻՀ-ի 7-րդ նապագահն է, ով Խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի և Դատական իշխանության ղեկավար Այաթոլլահ Սադեղ Ամոլի Լարիջանիի ելույթներից հետո Ղուրանի դիմաց երդվել է իսլամը և Իրանի սահմանադրությունը պահպանելու համար:

Ռոհանին այսօր երդվել է լինել Իրանի պետական կրոնի, իսամական համակարգի և սահամանադրության պահապանը և իր բոլոր ունակություններն ու արժանավությունները իգործ դնել իրեն վստահված պարտականությունների իրագործման համար: Ռոհանին երդվել է լիովին նվիրվել ժողովրդին ծառայելու, երկրի առաջադիմության, կրոնի ու բարոյականության տարածման, ճշմարտության պաշտմանման, արդարության տարածմանը: Խուսափել ցանկացած տեսակի բռնություններից, պաշտպանել Իրանի սահմանադրությամբ ճշտված իրավաբանական ու քաղաքցիական անձանց ազատությունը:

Հասան Ռոհանին Իրանի 7-րդ նախագահն է, ով երկրորդ անգամ երդվեց լինել իսլամի, իլսմական համակարգի ու Իրանի սահմանադրության պահապանը:

Երդումն իրականացնելուց հետո դատական իշխանության ղեկավարի եւ պահապանների խորհրդի անդամների առջև Իրանի նախագահը ստորագրել է երդման բովանդակությունը: Ստրագրումից հետո այն հանձնվում է Իրան սահմանադրության պահապանների խորհրդի քարտուղար Այաթոլլահ Ջաննթիին: