ԻԻՀ-ի նախագահի երդման արարողությունը
ԻԻՀ-ի նախագահ Հասան Ռոահնիի երդման արարողությունը շաբաթ օգոստոսի 5-ին անցկացվել է Իրանի խորհրդարանում: Արարողությանը մասնակցում էին պետական և զինված ուժերի պաշտոնատարներ և տաբեր երկրներից ժամանած ավեի քան 100 միջազգային ու արտասահմանյան բարձրաստիճան պատվիրակություններ:
Իրանի ռադիո-հեռուստատեսության հաղոդմամբ՝ արարողությանը մասնակցել են 8 նախագահ, 19 խորհրդարանի նախագահ, 9 նախագահի օգնական, վարչապետ և խորհրդարանի նախագահի օգնական, 11 ԱԳ նախարար և 35 երկրների հատուկ ներկայացուցիչներ:
Հասան Ռոհանին ԻԻՀ-ի 7-րդ նապագահն է, ով Խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի և Դատական իշխանության ղեկավար Այաթոլլահ Սադեղ Ամոլի Լարիջանիի ելույթներից հետո Ղուրանի դիմաց երդվել է իսլամը և Իրանի սահմանադրությունը պահպանելու համար:
Ռոհանին այսօր երդվել է լինել Իրանի պետական կրոնի, իսամական համակարգի և սահամանադրության պահապանը և իր բոլոր ունակություններն ու արժանավությունները իգործ դնել իրեն վստահված պարտականությունների իրագործման համար: Ռոհանին երդվել է լիովին նվիրվել ժողովրդին ծառայելու, երկրի առաջադիմության, կրոնի ու բարոյականության տարածման, ճշմարտության պաշտմանման, արդարության տարածմանը: Խուսափել ցանկացած տեսակի բռնություններից, պաշտպանել Իրանի սահմանադրությամբ ճշտված իրավաբանական ու քաղաքցիական անձանց ազատությունը:
Հասան Ռոհանին Իրանի 7-րդ նախագահն է, ով երկրորդ անգամ երդվեց լինել իսլամի, իլսմական համակարգի ու Իրանի սահմանադրության պահապանը:
Երդումն իրականացնելուց հետո դատական իշխանության ղեկավարի եւ պահապանների խորհրդի անդամների առջև Իրանի նախագահը ստորագրել է երդման բովանդակությունը: Ստրագրումից հետո այն հանձնվում է Իրան սահմանադրության պահապանների խորհրդի քարտուղար Այաթոլլահ Ջաննթիին: