Իրանը տարածաշրջանում առավել կայունության հաստատման ուղղությամբ ջանք է կգործադրի
ԻԻՀ նախագահը նշել է, որ այսօր տարածաշրջանը մատնված է անկայունության ու անապահովության: Նրա խոսքերով. «Իրանն այլ երկրների կողքին տարածաշրջանում առավել կայունության հաստատման ուղղությամբ ջանք է գործադրում»:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին շաբաթ օրը երդմնակալության հանդիսությունից հետո Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի և դատական իշխանության ղեկավար Այաթոլլահ Սադեղ Ամոլի Լարիջանիի հետ մամուլի համատեղ ասուլիսի ժամանակ նշել է, որ ահաբեկիչներին հասցված ծանր հարվածները տարածաշրջանում անկայունությունը նվազելու պատճառ են դարձել: Նա հույս է հայտնել, որ հառաջիկա չորս տարիների ընթացքում առավել կայունություն կհաստատվի Միջին Արևելքում և տարածաշրջանում գոյություն ունեցող որոշ տարաձայնություններն ու պատերազմները վերջ կգտնեն:
ԻԻՀ նախագահը նաև ընդգծել է ընդհանուր շահերի հիման վրա բոլոր երկրների հետ Թեհրանի հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը:
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին, մամուլի համատեղ ասուլիսի ժամանակ անդրադառնալով Հասան Ռոհանիի երդմնակալության հանդիսությանը Լատինական Ամերիկայի, Եվրոպայի, իսլամական երկրների, տարածաշրջանի երկրների և համաշխարհային կարևոր ուժերի ներկայացուցիչների մասնակցությանն, ասել է. «Այս ներկայությունը վկայում է Իրանի հետ համագործակցության համար տարբեր երկրների ցանկության մասին և լավ հնարավորություն է ստեղծում օգտվելու առկա բոլոր առիթներից»:
Իրանի դատական իշխանության ղեկավար Այաթոլլահ Սադեղ Ամոլի Լարիջանին մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ երդմնակալության հանդիսությունից հետո երկրի քաղաքական մթնոլորտը նոր փուլ է թևակոխելու և ընդգծել է Իրանում կենցաղային հարցերի և երիտասարդության գործազրկության խնդրի կարգավորման անհրաժեշտությունը:
ԻԻՀ 7-րդ նախագահ Հասան Ռոհանին շաբաթ օրը նախագահության երկրորդ շրջանի սկզբին երդվեց պաշտպանել իսլամը, ԻԻՀ համակարգն ու Իրանի Սահմանադրությունը: Ռոհանիի երդմնակալության հանդիսությանը մասնակցում էին Իրանի վաչական ու բանակային պաշտոնատարներ, հոգևորականներ և աշխարհի տարբեր երկրներից ժամանած ավելի քանի 100 արտասահմանյան ու միջազգային բարձրաստիճան պատվիրակություններ:
ԻԻՀ նախագահի երդմնակալությանը մասնակցել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և իրանահայ երեք թեմերի առաջնորդները: