Ռոհանի.«Իրանը պատրաստ է զարգացնել իր հարաբերությունները աֆրիկյան երկրների հետ»
Ընդգծելով,որ Ասիա և Աֆրիկա մայրցամաքները համագործակցելու համար ունեն ընդհանուր շահեր , ԻԻՀ նախագահն ասել է.«Իրանի իսլամական հանրապետությունը կարևորում է աֆրիկյան երկրների հետ հարաբերությունների զարգացումը»:
Այսօր Թեհրանում Սվազիլենդի վարչապետ Բարնաբաս Սիբուսիսո Դլամինիի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին նշել է.«Թեհրանը պատրաստ է ընդլայնել իր հարաբերություններն ու համագործակցությունները բոլոր աֆրիկյան երկրների, այդ թվում Սվազիլենդի հետ»:
Նշելով,որ ահաբեկչությունը Աֆրիկայի որոշ հատվածներում անապահովություն է ստեղծել , Ռոհանին հստակեցրել է.«Այսօրվա աշխարհի մեծ պատասխանատվություններից են՝ աշխարհի տարբեր երկրներում կայունության ու անվտանգության ստեղծումը և անկայության ու անապահովության ,մասնավորապես ահաբեկչության դեմ պայքարը»:
Հանդիպման ժամանակ Սվազիլենդի վարչապետ Բարնաբաս Սիբուսիսո Դլամինին ասել է,որ իր երկիրը կարևորում է Իրանի հետ իր հարաբերությունների խորացումը և վճռական է բոլոր բնագավառներում ընդլայնել իր համագործակցությունը Իրանի հետ: