Զարիֆ.«Իրանի հզորությունը բխում է ժողովրդի ուշիմությունից»
Իրանի ԱԳ նախարարն ասել է.«ԻԻՀ-ը միակ երկիրն է, որ իր ուժն ստանում է ոչ թե արտասահմանյան կոալիցիաների աջակցությունից։ Իրանը այդ ուժն ստանում է իր իսկ ժողովրդի ուշիմությունից, դիմադրությունից և զգոնությունից»:
Երկուշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ լրագրողի օրվա կապակցությամբ ԱԳ նախարար Զարիֆ հավելել է.«Հզորության ու առաջադիմության հարցում Իրանը պարտական է ժողովրդին և Իրանի հզորությունը բխում է ժողովրդից»:
ԱԳ նախարար Զարիֆը նույնպես կարևոր է համարել լրատվամիջոցների ու լրագրողների դերը հավաստելով.«Այսօր ուժը միայն ռազմական ուժ չէ և ուժի գործիքները տարբեր են: Նրանք ովքեր կարող են մտածե և հեռանկար ունենալ, նրանք ուժի տեր են»:
Հիշեցնենք, որ իրանական 1377թ. մորդադ ամսին Իրանի ռադիո-հեռուստատեսության լրագրող Մահմուդ Սարեմին և իրեն ուղեկցուղ Իրանի հյուպատոսարանի 8 աշխատակիցներ Աֆղանստանի Մազար Շարիֆ քաղաքում նահատակվեցին Թալիբան ահաբեկչական խմբի ձեռքով: Այդ պատճառով էլ մորդադ ամսի 17-ը Իրանում կոչվել է լրագրողի օր: