Իրանի Անվտանգության նախարարությունը ձերբակալել է ԻԼԻՊ-ի 27 ահաբեկիչների
https://parstoday.ir/hy/news/iran-i69260-Իրանի_Անվտանգության_նախարարությունը_ձերբակալել_է_ԻԼԻՊ_ի_27_ահաբեկիչների
Տարածելով մի հայտարարություն Իրանի Անվտանգության նախատրարությունը հաղորդել է, որ ԻԼԻՊ-ի 27 ահաբեկիչներ ձերբակալվել են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 07, 2017 14:43 Asia/Tehran
  • Իրանի Անվտանգության նախարարությունը ձերբակալել է ԻԼԻՊ-ի 27 ահաբեկիչների

Տարածելով մի հայտարարություն Իրանի Անվտանգության նախատրարությունը հաղորդել է, որ ԻԼԻՊ-ի 27 ահաբեկիչներ ձերբակալվել են:

Երկուշաբթի օրը Իրանի անվտանգության նախարարությունը հայտարարել է.«Իրանի անվտանգության ուժերը կարողացել են են բացահայտել և ձերբակալել ԻԼԻՊ-ին կապված ահաբեկչական խմբի անդամների: Ահաբեկիչների նպատակն է եղել ահաբեկչական հարձակում իրականացնել Իրանի ոչ սահմանամերձ նահանգներում և կրոնական քաղաքներում»:

Իրանի անվտանգության նախարարը հավելել է.«Այդ ահաբեկչական խմբից առգրավել է որոշակի քանակության զենք ու զինամթերք»:

Անվտանգության հայտարարության մեջ ասված է.«Ահաբեկիչները փորձել են զենքերը թաքցնելով բնակարանային ապրանքների մեջ տեղափոխել Իրան: Այդ գործով ձերբակալվել են Իրանի սահմաններից դուրս գտնվող՝ այդ խմբի ղեկավարության կենտրոնի 10 գործակալներ և Իրանում գործող 17 ահաբեկիչներ»: