Էսհաղ Ջահանգիրին նշանակվել է ԻԻՀ-ի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում
https://parstoday.ir/hy/news/iran-i69312-Էսհաղ_Ջահանգիրին_նշանակվել_է_ԻԻՀ_ի_նախագահի_առաջին_տեղակալի_պաշտոնում
Իրանի նախագահը մի հրամանգրով Էսհաղ Ջահանգիրիին նշանակել է իր առաջին տեղակալի պաշտոնում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 08, 2017 10:35 Asia/Tehran
  • Էսհաղ Ջահանգիրին նշանակվել է ԻԻՀ-ի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում

Իրանի նախագահը մի հրամանգրով Էսհաղ Ջահանգիրիին նշանակել է իր առաջին տեղակալի պաշտոնում:

Իրանի ռադիո-հեռուսստատեսության գործակալության հաղորդմամբ` հրամանագրում ասված է.«Իրանի սահմանադրության 124 հոդված համաձայն և հաշվի առնելով Ձեր պատասխանատու աշխատանքն ու 11-րդ կառավարության շրջանում ստանձնած հանձնառությունների գործադրման մեջ արձանագրած հաջողությունները, այս հրամանգրով նշանակվում եք ԻԻՀ նախագահի առաջին տեղակալի պաշտոնում»:

Իրանի սահմանադրության 133-րդ հոդվածիի գործադրման շրջանակում Ռոհանին կառավարության անձնակազի անդամների ցանկը այսօր հանձնել է իսլամական խորհրդարանին՝ վստահության քվե ստնալու համար:

12-րդ կառվարության նախարարական կազմի համար Հասան Ռոհանին խորհրդարանին է ներկայացրոլ հետևյալ ցանկը՝ Մհոամմեդ Ջավադ Զարիֆ՝ ԱԳ նախարար, Ամիր Հաթամի զինված ուժերի աջակցման ու պաշտպանության նախարար, Բիժան Նամդար Զանագանե Նավթի նախարար, Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլի Ներքին գործերի նախարար և Սեյեդ Մահմուդ Ալավի  Անվտանգության նախարար:

Հասան Ռոհանին Իրանի 7-րդ նախագահն է, ով երկրորդ անգամ երդվեց լինել իսլամի, իլսմական համակարգի ու Իրանի սահմանադրության պահապանը: