Հաստատվել է Իրանում Մոսադդեղի կառավարության դեմ հեղաշրջման գործում Բրիտանիայի դերակատարությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i69366-Հաստատվել_է_Իրանում_Մոսադդեղի_կառավարության_դեմ_հեղաշրջման_գործում_Բրիտանիայի_դերակատարությունը
Վերջերս գաղտնի կարգավիճակից հանված ԱՄՆ Պետքարտուղարության փաստաթղթերը հաստատում են 1953 թվականին Իրանում Մոսադդեղի կառավարության դեմ պետական հեղաշրջման գործում Բրիտանիայի դերակատարությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 09, 2017 07:13 Asia/Tehran
  • Հաստատվել է Իրանում Մոսադդեղի կառավարության դեմ հեղաշրջման գործում Բրիտանիայի դերակատարությունը

Վերջերս գաղտնի կարգավիճակից հանված ԱՄՆ Պետքարտուղարության փաստաթղթերը հաստատում են 1953 թվականին Իրանում Մոսադդեղի կառավարության դեմ պետական հեղաշրջման գործում Բրիտանիայի դերակատարությունը:

Financial Times օրաթերթի գրությամբ, ԱՄՆ Պետքարտուղարության վերջերս հրապարակած փաստաթղթերն ապացուցում են, որ 1952 թվականի նոյեմբերին Բրիտանիայի կառավարությունն ԱՄՆ-ին կոչ է արել միանալ Իրանի ժամանակի վարչապետ ՝ Մոհամմեդ Մոսադդեղի կառավարության կործանման նպատակով կազմակերպվող պետական հեղաշրջմանը:

Օրաթերթի գրությամբ, ԱՄՆ Պետքարտուղարության փաստերը նոր տեղեկություններ են բացահայտում Իրանի ժամանակի քաղաքական միջավայրից Բրիտանիայի գնահատման և Թեհրանում իր շահերը վտանգվելու կապակցությամբ այդ երկրի նախազգուշացման մասին:

Փաստաթղթերը բացահայտել են ԱՄՆ ազգային անվտանգության արխիվի մասնավոր գործակալության երկու փորձագետներ, որոնց կարծիքով դրանք առաջին ապացույցներն են այն բանի, որ Բրիտանիայի կառավարությունն ԱՄՆ-ին խրախուսել է օգնել Մոսադդեղի կառավարության կործանման հարցում: