Իրանն ընդգծել է ահաբեկչական խմբավորումների քայլերի նկատմամբ աֆղանների միասնության պահպանման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i69410-Իրանն_ընդգծել_է_ահաբեկչական_խմբավորումների_քայլերի_նկատմամբ_աֆղանների_միասնության_պահպանման_անհրաժեշտությունը
Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին դատապարտել է Աֆղանստանի Սար-ե-Փոլ նահանգում ահաբեկիչների ոճրագործությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 09, 2017 14:29 Asia/Tehran
  • Իրանն ընդգծել է ահաբեկչական խմբավորումների քայլերի նկատմամբ աֆղանների միասնության պահպանման անհրաժեշտությունը

Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին դատապարտել է Աֆղանստանի Սար-ե-Փոլ նահանգում ահաբեկիչների ոճրագործությունը:

 

Ընթացիկ շաբաթվա սկզբին ահաբեկչական խմբավորումներն իրենց վերահսկողության տակ առնելով  Աֆղանստանի Սար-ե-Փոլ նահանգի Միրզա Օլանգ  տարածքը, սպանել են  ավելի քան 50 բնակիչների:

Այսօր դատապարտելով Միրզա Օլանգ շիաբնակ տարածքում ահաբեկչական խմբավորումների  գործած ոճիրը, Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին ցավակցություն է հայտնել Աֆղանստանի ժողովրդին ու կառավարությանը և այդ անմարդկային ոճրագործության զոհերի հարազատներին:

Ղասեմին ասել է.«Հաշվի առնելով Աֆղանստանի բռնահարված ժողովրդի թշնամիների վաղեմի թշնամանքը, անհրաժեշտ է ,որ այս երկրի կառավարությունն ու ժողովրդի բոլոր խավերը լինեն զգոն»: