Բրիտանիան լիովին աջակցում է ՀԳՀԾ-ին
Հայտնելով ՀԳՀԾ-ի նկատմամբ Բրիտանիայի աջակցության մասին, Իրանում Բրիտանիայի դեսպանն ասել է.«Բրիտանական ընկերությունների մեծ մասը ՀԳՀԾ-ի վավերացումից ու գործադրման հանձնվելուց հետո ցանկություն ունեն վերադառնալ իրանական շուկա»:
Չորրեքշաբթի օրը Գիլանի նահանգապետի հետ հանդիպմանը, Իրանում Բրիտանիայի դեսպան Նիկոլաս Հափթոնը հավելել է.«Իրանի նախագահի նախագահության հրամանագրի հաստատմանը և երդման արարողությանը բրիտանական պատվիրակության մասնակցությունը ցույց է տալիս երկու երկրների հարաբերությունների առաջընթացի և ՀԳՀԾ-ի նկատմամբ Բրիտանիայի լիովին աջակցության մասին»:
Ցանկություն հայտնելով Իրանի հետ Բրիտանիայի երկկողմ հրաբերությունների ընդլայնման կապակցությամբ՝ Նիկոլաս Հափթոնը թեյի արտադրությունը համարել է Գիլան նահանգի ու Բրիտանիայի ընդհանուր կետը, հավաստելով.«Բրիտանիան ակտիվ գործունեություն է ծավալում նոր էներգիաների ոլորտում և պատրաստ է այդ ոլորտում համագործակցել Իրանի հետ»: