Սալեհի.«ՀԳՀԾ-ի խախտման նկատմամբ Իրանի հակազդեցությունն անակնկալի կբերի ԱՄՆ-ին»
https://parstoday.ir/hy/news/iran-i69470-Սալեհի._ՀԳՀԾ_ի_խախտման_նկատմամբ_Իրանի_հակազդեցությունն_անակնկալի_կբերի_ԱՄՆ_ին
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին ասել է.«Եթե Իրանի իսլամական հանրապետությունն ուզի հակազդեցություն ցուցաբերել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի խախտման նկատմամբ, ապա ԱՄՆ-ն ու նրա հովանավորներն անակնկալի կգան»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 10, 2017 12:39 Asia/Tehran
  • Սալեհի.«ՀԳՀԾ-ի խախտման նկատմամբ Իրանի հակազդեցությունն անակնկալի կբերի ԱՄՆ-ին»

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին ասել է.«Եթե Իրանի իսլամական հանրապետությունն ուզի հակազդեցություն ցուցաբերել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի խախտման նկատմամբ, ապա ԱՄՆ-ն ու նրա հովանավորներն անակնկալի կգան»:

Mashreghnews  տեղեկատվական-վերլուծական  կայքին տված հարցազրույցում, Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի իրագործման ճանապարհին արևմուտքի , մասնավորապես ԱՄՆ-ի հարուցած խոչընդոտների  ու խոստումնադրժության նկատմամբ Թեհրանի հավանական հակազդեցության մասին Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության  ղեկավարն ասել է.«Իրանը տեխնիկական առումով պատրաստ է վերադառնալու նախկին վիճակին, ինչը կարող է  դիմացի կողմին անակնկալի բերել: Սակայն  Թեհրանը չի ցանկանում, որպեսզի նման բան տեղի ունենա»:

Սալեհին հստակեցրել է.«Իրանն իր նպատակահարմարության, ազգային շահերի ու միջուկային համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունների  շրջանակում հետևում է ՀԳՀԾ-ին և  եթե ԱՄՆ-ն փորձի սահմանափակություններ առաջացնել, Իրանը ելնելով իր ազգային շահերից ու նպատակահարմարությունից, համարժեք քայլի կդիմի»:

«ՀԳՀԾ-ի խախտման դեպքում Իրանը կարող է մեկուկես տարվա ընթացքում հասնել ուրանի հարստացման 100 հազար «Սու»  մակարդակի և Ֆորդոյի օբյեկտն կարող է մի քանի օրվա ընթացքում վերսկսել  մինչև 20 տոկոս ուրանի հարստացման աշխատանքը»,նշել է Սալեհին:

Նա նաև ասել է.«Եվրոպական երկրները չեն ցանկանում խափանել Իրանի հետ կնքած միջուկային գործարքը , ուստի ԱՄՆ-ի կողմից ՀԳՀԾ-ի դեմ հավանական քայլ կատարվելու դեպքում, Իրանը և համաձայնագիրը ստորագրած մյուս երկրները կկանգնեն մի կողմում, իսկ Միացյալ նահանգները կմնա միայնակ»: