Զարիֆ. Թրամփը մշտապես ձգտել է ՀԳՀԾ-ի ոչնչացմանը
ԻԻՀ ԱԳ նախարարն իր թուիթերյան էջում գրել է. «ԱՄՆ նախագահը մշտապես ձգտել է ՀԳՀԾ-ի ոչնչացմանը»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ վաղ առավոտյան կրկին քննադատելով Իրանի հետ 5+1 խմբի միջուկային համաձայնությունը, հայտարարել է. «Իրանը հավատարիմ չի եղել ՀԳՀԾ-ին»:
ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ուրբաթ օրը Թուիթերում կատարած գրառման մեջ նշել է. «Թրամփը մեկուսացումից խույս տալու նպատակով, փորձում է Իրանին մեղավոր ձևացնել ՀԳՀԾ-ից հրաժարվելու հարցում»:
«Այս հայտարարությունները ՀԳՀԾ-ի ոգին ու բովանդակությունը ոտնահարելուն զուգահեռ վկայում են Թրամփի չարամտության մասին»,-հավելել է ԻԻՀ ԱԳ նախարարը:
ԻԻՀ ԱԳ նախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ նոր վարչակազմը չի ցանկանում, որ Իրանը օգուտ քաղի ՀԳՀԾ-ից և դա ՀԳՀԾ-ի ոգու և բովանդակության ոտնահարում է համարվում: