Օգոստոսի 15-ին կմեկնարկի Ռոհանիի առաջարկած նախարարներին վստահության քվե տալու հարցի քննարկումը
https://parstoday.ir/hy/news/iran-i69634-Օգոստոսի_15_ին_կմեկնարկի_Ռոհանիի_առաջարկած_նախարարներին_վստահության_քվե_տալու_հարցի_քննարկումը
Իրանի իսլամական խորհրդարանի ղեկավար կազմի անդամ՝ Աքբար Ռանջբարզադեն ասել է.«Առաջիկա երեքշաբթի օրը խորհրդարանի դռնբաց նիստում կմեկնարկի Իրանի նախագահի առաջարկած նախարարներին վստահության քվե տալու հարցի քննարկումը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 12, 2017 13:31 Asia/Tehran
  • Օգոստոսի 15-ին կմեկնարկի Ռոհանիի առաջարկած նախարարներին վստահության քվե տալու հարցի քննարկումը

Իրանի իսլամական խորհրդարանի ղեկավար կազմի անդամ՝ Աքբար Ռանջբարզադեն ասել է.«Առաջիկա երեքշաբթի օրը խորհրդարանի դռնբաց նիստում կմեկնարկի Իրանի նախագահի առաջարկած նախարարներին վստահության քվե տալու հարցի քննարկումը»:

Այսօր Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայությանը տված հարցազրույցում, Իսլամական խորհրդարանի ղեկավար կազմի անդամ Աքբար Ռանջբարզադեն նշել է.«Օգոստոսի 15-ի առավոտյան սկսվելու է երկրի 12-րդ կառավարության առաջարկած նախարարներին վստահության քվե տալու հարցի քննարկումը: Նիստում բացման խոսքով հանդես կգա ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին: Նա երկուսուկես ժամվա ընթացքում կպաշտպանի կառավարության ուղեգիծը, նախարարների կազմը և կառավարության ծրագիրը»:

«Ապա նախարարությունների անունների այբբենական կարգով կքննարկվի առաջարկված նախարարների վստահության քվեն:  Ելույթներով հանդես կգան երկու ընդդիմադիր  ու երկու համախոհ  պատգամավորներ և  առաջարկված նախարարը»․ հավելել է Աքբար Ռանջբարզադեն:

Նրա խոսքով՝ երեքշաբթի առավոտյան և երեկոյան նախարարներին վստահության քվե տալու հարցը կքննարկվի խորհրդարանում և մինչև օգոստոսի 19-ը կավարտվի նախարարներին վստահություն տալու հարցի քննարկումը:

Նշենք,որ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին երեքշաբթի օգոստոսի 8-ին մի նամակ հղելով Իսլամական խորհրդարանին, ներկայացրել է 12-րդ կառավարության առաջարկած նախարարներին: