ՀԳՀԾ-ի բացահայտ խախտման դեպքում Իրանի միջուկային ծրագրի վերականգնումը
https://parstoday.ir/hy/news/iran-i69688-ՀԳՀԾ_ի_բացահայտ_խախտման_դեպքում_Իրանի_միջուկային_ծրագրի_վերականգնումը
Իրանի ԱԳ նախարարի տեղական Աբբաս Էրաղչին հայտարարել է.«Եթե ՀԳՀԾ-ի բացահայտ խախտում նկատվի, Իրանը կդիմի համապատասխան քայլի և կընթանա միջուկային ծրագրի վերականգնման ուղղությամբ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 13, 2017 08:47 Asia/Tehran
  • ՀԳՀԾ-ի բացահայտ խախտման դեպքում Իրանի միջուկային ծրագրի վերականգնումը

Իրանի ԱԳ նախարարի տեղական Աբբաս Էրաղչին հայտարարել է.«Եթե ՀԳՀԾ-ի բացահայտ խախտում նկատվի, Իրանը կդիմի համապատասխան քայլի և կընթանա միջուկային ծրագրի վերականգնման ուղղությամբ»:

Այսօր խորհրդարանի դռնբաց նիստում՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի ահաբեկչական ու արկածախնդրական քայլերի դիմակայման մասին քննարկումների շրջանակում, Աբբաս  Էրաղչին  ասել է. «Այս նախագիծը ճիշտ քայլ է` ուղղված Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի հանցագործությունների ու դավադրությունների դեմ: Նկատի են առնվել ԱՄՆ-ի թշնամական քայլերի դեմ իրատեսական ու ճշգրիտ կողմնորոշումները ,որնոք այս օրինագծի դրական կողմերն են»:

Միևնույն ժամանակ, շեշտելով որ ԱՄՆ-ին դիմակայելու հարցում Իրանի կարողությունները լայն շրջանակ են ընդգրկում, Էրաղչին ասել է.«ԱՄՆ-ի թշնամական քայլերին հակադարձելու համար, Իրանը մեծ կարողություններ ունի»:

«Խորհրդարանը վավերացրել է ՀԳՀԾ-ի բացահայտ խախտման դեպքում կառավարության կողմից հակադարձ քալի ուղղորդող օրենքը: Իրանն այս օրենքի համաձայն հակազդեցությունը կցուցաբերի և կշարժվի միջուկային ծրագրի վերականգնման ուղղությամբ»,-հավելել է Էրաղչին:

Վերջում Էրաղչին շեշտել է, որ կառավարությունը հովանավորում է այս օրինագիծը: