Ռոհանի.«ՀԳՀԾ-ն բխում է Իրանի, տարածաշրջանի ու աշխարհի շահերից»
https://parstoday.ir/hy/news/iran-i69696-Ռոհանի._ՀԳՀԾ_ն_բխում_է_Իրանի_տարածաշրջանի_ու_աշխարհի_շահերից
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը (ՀԳՀԾ) բխում է Իրանի, տարածաշրջանի ու ողջ աշխարհի շահերից և ով փորձի վնասել այն, փաստորեն իրեն և իր երկրին վնասած կլինի»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 13, 2017 13:15 Asia/Tehran
  • Ռոհանի.«ՀԳՀԾ-ն բխում է Իրանի, տարածաշրջանի ու աշխարհի շահերից»

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը (ՀԳՀԾ) բխում է Իրանի, տարածաշրջանի ու ողջ աշխարհի շահերից և ով փորձի վնասել այն, փաստորեն իրեն և իր երկրին վնասած կլինի»:

Այսօր կառավարության կազմի նիստում, անդրադառնալով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի դեմ ԱՄՆ նախագահ՝ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, Իրանի նախագահ Հասան Ռոհանին նշել է.«ԱՄՆ-ի նախագահի այն հայտարարությունը, որ  ՀԳՀԾ-ն ԱՄՆ-ի պատմության ամենավատ գործարքն է, ճիշտ չէ, քանի որ այն ինչ կարևորություն ունի Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրում, դա փոխըմբռնումն ու «հաղթանակ-հաղթանակ» ձևաչափն է և երբեք  «հաղթող-պարտվող» ձևաչափի  մասին խոսք չի եղել:

Ռոհանին հստակեցրել է.«Եթե ԱՄՆ-ն փորձի  ՀԳՀԾ-ի դեմ ինչ-որ քայլ ձեռնարկել ողջ աշխարհին կկանգնեցնի իր դեմ,քանի որ աշխարհի երկրները դեմ են նրան,ով փորձի թուլացնել ՀԳՀԾ-ն:

Նշելով, որ օգոստոսի 5-ին Թեհրանում Իրանի նախագահական 12-րդ շրջանի երդմնակալության արարողությանը մասնակցել էին 130 արտասահմանյան բարձրաստիճան պաշտոնյաներ, 105 երկրների  ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, Իրանի նախագահն ընդգծել է.«Ոմանք ուզում են Իրանին մեկուսացնել աշխարհում ,բայց աշխարհը բարձրաձայն հայտարարեց ,որ Իրանը մեկուսացված չէ»: