Իրանի վոլեյբոլի ազգային հավաքականը հաղթելով Ղազախստանի հավաքականին համաշխարհային առաջնության ուղեգիր ստացավ
https://parstoday.ir/hy/news/iran-i69738-Իրանի_վոլեյբոլի_ազգային_հավաքականը_հաղթելով_Ղազախստանի_հավաքականին_համաշխարհային_առաջնության_ուղեգիր_ստացավ
Իրանի վոլեյբոլի ազգային հավաքականը հաղթանակ տանելով Ղազախստանի ազգային հավաքականի դիմաց, 2018 թվականի համաշխարհային առաջնությանը մասնակցելու ուղեգիր ստացավ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 14, 2017 02:04 Asia/Tehran
  • Իրանի վոլեյբոլի ազգային հավաքականը հաղթելով Ղազախստանի հավաքականին համաշխարհային առաջնության ուղեգիր ստացավ

Իրանի վոլեյբոլի ազգային հավաքականը հաղթանակ տանելով Ղազախստանի ազգային հավաքականի դիմաց, 2018 թվականի համաշխարհային առաջնությանը մասնակցելու ուղեգիր ստացավ:

Իրանի վոլեյբոլի ազգային հավաքականը կիրակի օրը Ասիայի տարածքում աշխարհի վոլեյբոլի առաջնության ընտրական փուլի Բ ենթախմբի շրջանակում Իրանի հյուսիս-արևմտյան Արդաբիլ քաղաքում 3-0 հաշվով պարտության մատնեց Ղազախստանի ազգային հավաքականին:

Իրանի վոլեյբոլի ազգային հավաքականն այս փուլում երեք հաղթանակ արձանագրելով վաստակել է 9-ը միավոր:

Իրանի ազգային հավաքականն այսօր իր վերջին հանդիպումը կանցկացնի Կատարի ազգային հավաքականի հետ:

Աշխարհի վոլեյբոլի առաջնության ընտրական փուլի Բ ենթախմբում իրար հետ մրցում են Իրանի, Ղազախստանի, Չինաստանի, Հարավային Կորեայի և Կատարի ազգային հավաքականները:

Աշխարհի վոլեյբոլի 2018 թվականի առաջնության մրցությունները տեղի կունենան Իտալիայում և Բուլղարիայում: