Իրանն ու Ռուսաստանն ընդգծեցին տարածաշրջանային հարցերի կարգավորման շրջանակում խորհրդակցության ընդլայնման անհրաժեշտությունը
Իրանի և Ռուսաստանի նախագահներն ընդգծեցին տարածաշրջանային հարցերի ու բարդությունների կարգավորման ուղղությամբ Թեհրանի ու Մոսկվայի միջև համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին երկուշաբթի օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ ընդգծել է, որ հարևանների և հատկապես Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների ընդլայնումը Թեհրանի սկզբունքային քաղաքականությունն է համարվում: Նա ասել է. «Տարածաշրջանի շատ երկրներում, այդ թվում Եմենում, Սիրիայում ու Իրաքում իրավիճակի կարգավորման և հատկապես ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ Իրանի ու Ռուսաստանի միջև խորհրդակցության ու համախոհության ընդլայնումն անհրաժեշտություն է համարվում»:
ԻԻՀ նախագահն ընդգծելով, որ ՀԳՀԾ-ն բազմակողմ մի համաձայնություն է և ԱՄՆ-ի քայլերը ոտնահարում են նրա ստանձնած պարտավորություններն ասել է. «Անհրաժեշտ է, որ ՀԳՀԾ-ն ամրագրելու և համաձայնությանը մասնակից բոլոր կողմերի պարտավորությունների իրագործման ուղղությամբ Ռուսաստանը դրական դերակատարություն ունենա և խորհրդակցություններ անցկացնի»:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ այսօր Իրանի ու Ռուսաստանի կողմից իրականացված ջանքերի արդյունքում տարածաշրջանում պայմանների և իրավիճակի կայունացման ուղղությամբ դրական ձեռքբերումներ են արձանագրվել: «ԱԷՄԳ-ի զեկույցի համաձայն՝ Իրանը կատարել է ՀԳՀԾ-ի շրջագծում ստանձնած բոլոր պարտավորությունները և ցանկացած կողմից այս համաձայնության ոտնահարումը ՄԱԿ-ի ԱԽ-ի թիվ 2231 բանաձևի շրջանցում կհամարվի». ասել է նա: