Իրանի նախագահը կարևորել է ԵՄ-ի անդամ երկրների հետ հարաբերությունների զարգացումը
Թեհրանում Ավստրիայի նորանշանակ դեսպանի հետ հանդիպմանն ԻԻՀ նախագահն ասել է.«Թեհրանը ողջունում է ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ Ավստրիայի հետ հարաբերությունների զարգացումը»:
Չորեքշաբթի օրը Թեհրանում Ավստրիայի նորանշանակ դեսպան Շտեֆան Շուլցն Իրանի նախագահին է հանձնել իր հավատարմագիրը:
ԻԻՀ նախագահն ասել է.«Երկու երկրները տարբեր ոլորտներում ներդրումային, առևտրի , գիտական ու տեխնոլոգիական առումներով մեծ հնարավորություններ ունեն , որոնց շնորհիվ հնարավոր կլինի ի շահ երկու երկրի ժողովուրդների, բարձրացնել համագործակցության մակարդակը»:
«ՀԳՀԾ-ին հաջորդող շրջանում, նպաստավոր պայմաններ են ստեղծվել եվրոպական երկրների հետ հարաբերություններն ամրապնդելու համար և ԵՄ-ն պետք է ընդլայնի այդ ոլորտում իր դերակատարությունը».կարևորել է նախագահ Ռոհանին:
Հանդիպմանը Շտեֆան Շուլցն անդրադարձել է Իրանի հետ Ավստրիայի վաղեմի ու հարգանքով ուղեկցվող հարաբերություններին, ասելով.«Ավստրիան ողջունում է համաշխարհային բեմերում ԻԻՀ կառավարության միջազգային քաղաքականությունն ու նպատակները»: